ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մինչև 16 տարեկան երեխաների անձնագիր ստանալու համար դիմում է նրա ծնողը կամ այլ օրինական ներկայացուցիչը:
Ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի հետախուզման մեջ գտնվելը կամ այլ կերպ նրա անձնագիր ստանալու գործողության վրա սահմանափակում նախատեսված լինելը չի կարող խոչընդոտ հանդիսանալ երեխայի անձնագիր ստանալու համար: