ՀՀ կառավարության 20.10.2016թ. հերթական նիստում ընդունված որոշման համաձայն «Պետականկենuաթոշակների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի կիրակումն ապահովող ՀՀկառավարության որոշման մեջ կատարվել են փոփոխություններ և լրացումներ, որոնց համաձայն`մասնավորապես սահմանվել է.
- Ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձին, անկախ ՀայաստանիՀանրապետությունում բնակության վայրի հասցեով հաշվառված լինելու հանգամանքից, կերակրողինկորցնելու դեպքում կենսաթոշակ նշանակում և վճարում է Սոցիալական ապահովության պետական ծառայության կենսաթոշակ նշանակող այն ստորաբաժանումը, որտեղ ներկայացվել ենդիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը:
Գործող կարգով ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձը կերակրողին կորցնելուդեպքում կենսաթոշակի նշանակման համար պետք է դիմի անձամբ՝ իր հաշվառման վայրի տարածքային բաժին:
- Առաջին խմբի հաշմանդամին և ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձինկենսաթոշակ նշանակելու գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կարող է ներկայացնել նաևայլ անձ՝ լիազորագրի հիման վրա՝ ներկայացնելով նաև իր անձը հաստատող փաստաթուղթ:
Գործող կարգով առաջին խմբի հաշմանդամը և ռազմական ուսումնական հաստատությունում սովորողանձը կենսաթոշակ նշանակելու գրավոր դիմումը պետք է ներկայացնի անձամբ:
- Սահմանվել է 2013 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածումքաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներից,մատուցվող ծառայություններից եկամուտ ստանալու ժամանակահատվածն աշխատանքային ստաժումհաշվառելու կարգը:
- Աշխատանքային ստաժը հաստատող արխիվային տվյալներն, անհրաժեշտությանդեպքում, պետական արխիվից ստանում է Սոցիալական ապահովության պետական ծառայությունը՝հարցման միջոցով:
Գործող կարգով՝ քաղաքացին անձամբ պետք է պետական արխիվից ձեռք բերի արխիվային տվյալները և ներկայացնի տարածքային բաժին:
- Եթե կենսաթոշակի իրավունքն իրացնելու համար քաղաքացին պետք է ներկայացնիկենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած մասնակիցպետության համապատասխան մարմնի տված փաստաթուղթ, որը, սակայն, դիմումին կից չիներկայացրել, ապա այդ փաստաթուղթը ստանալու համար անհրաժեշտ հարցումը տվյալ պետությանիրավասու մարմին կատարում է Սոցիալական ապահովության պետական ծառայությունը: Ընդ որում,հետադարձով կենսաթոշակի գումարները վճարվում են անցած ամբողջ ժամանակահատվածի համար՝քաղաքացու դիմելու օրվանից:
Գործող կարգով տեղեկանքը ձեռք բերելու համար միջպետական համաձայնագիր կնքած մասնակիցպետության համապատասխան մարմին քաղաքացին դիմում է անձամբ, իսկ կենսաթոշակի իրավունքը իրացվում է ոչ թե դիմելու օրը, այլ ՝ տեղեկանքը տարածքային մարմին ներկայացնելու օրվանից: