Փաստաբանական ոլորտը կարգավորող քաղաքականություններում կատարված փոփոխությունների համաձայն` առաջին անգամ անգլիացի փաստաբանները հնարավորություն կունենան տեղեկություններ ստանալ իրենց վստահորդների ֆինանսական միջոցների վերաբերյալ, հայտնում է Global Legal Post–ը:
Ուելսի և Անգլիայի իրավաբանական խորհուրդը ներկայացրել է իրենց պլանները «Բարկո» (BARCO) ծառայության մասին, ըստ որի խորհուրդը կապահովի վստահորդների կողմից փաստաբաններին վճարումներ կատարելու պարզեցված և մատչելի ծառայություններ:
2013 թվականին ուժի մեջ մտած և գործարկված համակարգում կօգտագործվեն երրորդ կողմի տրամադրած էսկրոու հաշիվներ, որոնք հնարավորություն կընձեռեն փաստաբաններին տեղեկանալ իրենց վստահորդների ֆինանսական հնարավորություններին` առանց խախտելու փաստաբանի մանագիտական վարքագծի կանոնները:
Հ.Գ. Էսքրոու հաշիվը հատուկ բանկային հաշիվ է, որի վրա դեպոնացվում են ապրանքի, ծառայության կամ անշարժ գույքի ձեռքբերման միջոցները` որպես գործարքի կատարման երաշխիք: