ՀՀ վարչապետը նոր որոշումներ է սորագրել.
«Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի ապրիլի 4-ի «Վարդան Գևորգյանին Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ նշանակելու մասին» N 247-Ա որոշման մեջ «էներգետիկայի և բնական պաշարների» բառերը փոխարինել «էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների» բառերով»։
Մեկ այլ որոշման համաձայն՝
«Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի օգոստոսի 5-ի «Հայկ Հարությունյանին Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ նշանակելու մասին» N 734-Ա որոշման մեջ «էներգետիկայի և բնական պաշարների» բառերը փոխարինել «էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների» բառերով»: