Ի՞նչ նոր մոտեցումներ է որդեգրվել ՎԻՎ օրենսգրքի նախագծում
Ի տարբերություն Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործող օրենսգրքի, որում հայեցակարգային փոփոխություններ 1985 թվականից չեն կատարվել, նոր օրենսգրքի նախագիծը ամբողջությամբ մշակվել է միջազգային չափանիշներին համահունչ մոտեցումների վրա՝ ներառելով մի շարք հայեցակարգային լուծումներ: Ասում է ԵԽ փորձագետ Թամարա Շաքարյանը, ով նաև ՎԻՎ նոր օրենսգրքի նախագծի հեղինակներից է:
Նա նաև նշում է, որ վարչական իրավախախտումների օրենսդրության զարգացումը նույնպես մեկուսացած է տեղի ունեցել. «Մենք ունենք առանձին իրավական ակտեր, որտեղ սահմանված են վարչական իրավախախտման տեսակներ, վարչական տույժի տեսակներ, նույնիսկ այդ ակտերում կան որոշակի հասկացությունները»,- նշում է մեր զրուցակիցը:
Ի՞նչ նոր մոտեցումներ է որդեգրվել ՎԻՎ օրենսգրքի նախագծում, մանրամասները՝ տեսանյութում:
Իրավաբան.net