Քաղաքացիական կացության ակտերը ՔԿԱԳ տարածքային բաժնում գրանցելու համար քաղաքացին պետք է ներկայացնի օրենքով համապատասխան փաստաթղթերը ներկայացնելուց հետո միայն:
Օրենքով նախատեսված փաստաթղթերից թեկուզ մեկը չներկայացնելը հիմք է ՔԿԱԳ տարածքային բաժնի կողմից ակտի գրանցումը մերժելու համար:
ՔԿԱԳ տարածքային բաժինը մերժում է ակտի գրանցումը նաև այն դեպքում, երբ այն հակասում է օրենքի պահանջներին:
Անձի (նրա ներկայացուցչի) պահանջով, որին մերժվել է քաղաքացիական կացության ակտի պետական գրանցումը, ՔԿԱԳ մարմնի ղեկավարը պարտավոր է տվյալ անձին (նրա ներկայացուցչին) գրավոր տեղյակ պահել մերժան հիմքերի մասին:
Պետական գրանցումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:
Աղբյուրը` Իրավաբան.net