Ինչպես գիտենք, երեխայի համար ապրուստի միջոց վճարելու վերաբերյալ կողմերը կարող են փոխադարձ համաձայնությամբ սահմանել ալիմենտի գումարի չափը և վճարման կարգը:
Նման համաձայնության բացակայության դեպքում ալիմենտի բռնագանձման հայցով շահագրգիռ կողմը կարող է դիմել դատարան:
Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությամբ ալիմենտ վճարելու պարտավոր անձի մեղքով պարտք առաջանալիս մեղավոր անձը պատասխանատվություն է կրում այդ համաձայնությամբ նախատեսված կարգով:
Դատարանի վճռով ալիմենտ վճարելու պարտավոր անձի մեղքով պարտք առաջանալիս մեղավոր անձը ալիմենտ ստացողին ուշացրած յուրաքանչյուր օրվա համար տուգանք է վճարում չվճարված ալիմենտի գումարի 0,05 տոկոսի չափով:
Ալիմենտ ստացողը կարող է ալիմենտ վճարելու պարտավոր և ալիմենտը ժամանակին չվճարելու համար մեղավոր անձից բռնագանձելու պահանջ ներկայացնել նաև ալիմենտային պարտավորությունների կատարման ուշացմամբ պատճառված վնասների այն մասով, որ չեն ծածկվում տուգանքով:
Աղբյուրը` Իրավաբան.net