Աշխարհի տարբեր երկրներ ունեն տարօրինակ և ծիծաղելի օրենքներ, սակայն դրանց շարքում առաջատար է հանդիսանում Ամերիկայի Միացյալ Նահանգները:
Թվարկենք ԱՄՆ տարբեր նահանգներում գործող ամենածիծաղելի օրենքներից մի քանիսը:
Ինդիանա նահանգում արգելված է Բարբի տիկնիկին հագցնել Քենի (Բարբիի տիկնիկ տղա ընկերն է) հագուստ:
Անցյալ դարի 1950-ական թվականներին արգելվեց Ռոբին Հուդ անունի ցանկացած հիշատակում, քանի որ հարուստներից փողերի վերցնելը և աղքատներին բաժանելը համարվում է կոմունիստական գաղափարախոսության դրսևորում:
Կալիֆորնիա նահանգում արգելում է կնոջը վարել ավտոմեքենա խալաթով:
Արգելվում է հագնել կովբոյի կոշիկներ, եթե երկու հատից քիչ կով ունենաք:
Չի կարելի լաց լինել դատարանում ցուցմունք տալու ժամանակ:
Արգելվում է փողոցում կոնֆետներ հավաքել՝ դրանք նորից օգտագործելու նպատակով:
Մասաչուսեթսում չի թույլատրվում առանց լիցեզիայի մորուք պահել:
Ֆլորիդա նահանգում արգելվում է լոգանք ընդունել մերկ վիճակում:
Աղբյուրը` Իրավաբան.net