Ի ˚նչ կարգով է իրականացվում քաղաքացիական կացության ակտի պետական գրանցումը

Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցումը կատարվում է տվյալ ակտի գրանցման համար օրենքով սահմանված փաստաթղթերի ներկայացմամբ:
Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցումն իրականացվում է ՔԿԱԳ մարմին փաստաթղթերը ներկայացնելու օրը, եթե օրենքով այլ ժամկետներ նախատեսված չեն:
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանի խոսքով` ՔԿԱԳ տարածքային բաժինների կողմից ակտի գրանցումն իրականացվում է երկու փուլով`
1. քաղաքացիական կացության ակտում համապատասխան գրառման կատարմամբ,
2. գրառման հիման վրա քաղաքացուն պետական գրանցման վկայականի տրամադրմամբ (վկայականը ստորագրում է ՔԿԱԳ մարմնի ղեկավարը և հաստատվում է ՔԿԱԳ մարմնի կնիքով):

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել