Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը տեղեկացրեց, որ 71 պատգամավորներ են մասնակցել փակ քվեարկությանը: 64-ը կողմ է եղել, որպեսզի Վարդան Օսկանյանին ներգրավեն որպես մեղադրյալ փողերի լվացման հատկանիշներով հարուցված քրեական գործում, 1 ձայն անվավեր է ճանաչվել, 6 անձ դեմ է եղել:
Տեղեկացնենք, որ քվեարկությունը, ԱԺ կանոնակարգի համաձայն, կազմակերպվեց փակ՝ 45 րոպե տևողությամբ:
Աղբյուրը՝ Իրավաբան.net