Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 9-ի «Արժույթի միջազգային հիմնադրամում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներ նշանակելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի մայիսի 30-ի N 299-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1114-Ա որոշման 1-ին կետում «Գագիկ Խաչատրյանին» բառերը փոխարինվում են «Վարդան Արամյանին» բառերով: Նման որոշում է այսօր կայացրել վարչապետ Կարեն Կարապետյանը, այսպիսով՝ ԱՄՀ-ում Վարդան Արամյանը կփոխարինի Գագիկ Խաչատրյանին:
Իրավաբան.net