Գլխավոր դատախազության կողմից նյութեր են ուղարկվել Հատուկ քննչական ծառայություն

2016թ. հոկտեմբերի 2-ին Վանաձոր քաղաքի թիվ 30/47 ընտրատեղամասում նույն քաղաքի բնակչուհի Մ.Ա-ի կողմից «Araratnews.am» լրատվական կայքի լրագրող Շ.Գ.-ի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու և Գեղարքունիքի մարզի Կուտական համայնքի ղեկավարի թեկնածու Մ.Խ-ի կողմից ընտրության նախօրեին նույն համայնքի բնակիչ Լ.Մ-ին՝ իր օգտին քվեարկելու համար 20.000 ՀՀ դրամ ընտրակաշառք տալու վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի  Լոռու և ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություններում նախապատրաստվող նյութերը պահանջվել և ՀՀ գլխավոր դատախազության կողմից ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ընթացք տալու հանձնարարությամբ:

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել