Երեկ գլխավոր դատախազը ԱԺ-ում տեղեկացրեց, որ Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու դեպքում նա չի ձերբակալվելու կամ կալանավորվելու: Նա ունենալու է ազատ տեղաշարժվելու հնարավորություն: Այս առիթով այսօր անկան պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ելույթի ժամանակ Գլխավոր դատախազից հետաքրքրվեց, թե եթե ԱԺ-ն տա համաձայնություն Վարդան Օսկանյանին հարուցված քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավվելու, ապա մեղադրանք առաջադրելուց հետո ի˚նչ խափանման միջոց է նախատեսում նրա նկատմամբ:
«Եթե այդ խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին, ապա այստեղ սահմանափակվելու է նրա (Վարդան Օսկանյանի-խմբ.) միջազգային պատվիրակություններում գործելու հնարավորությունը»,-տեղեկացրեց Էդմոն Մարուքյանը:
Սակայն Գլխավոր դատախազը ամփոփիչ ելույթի ժամանակ չանդրադարձավ այդ հարցին:
Աղբյուրը՝ Իրավաբան.net