Վարդան Օսկանյանը Աժ-ում հրաժարվեց եզրափակիչ ելույթի իրավունքից: Իսկ գլխավոր դատախազը, ԱԺ կանոնակարգի սահմանված կարգով, իր եզրափակիչ ելույթում հայտնեց, որ Վարդան Օսկանյանը երեկ ելույթի ժամանակ անկհայտ հեռացավ հարցի իրավական կողմից: Նա պնդեց, որ քրեական գործի հարուցումը նպատակ է հետապնդել և հետապնդում պաշտպանել Սիվիլիթաս հիմնադրամի գույքային շահերը և Հասթմանների ընտանիքի բարի համբավը: Այս պահին ԱԺ-ում ընդմիջում է հայտարարվել, որից հետո տեղի կունենա Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու գլխավոր դատախազի միջնորդության համար փակ քվեարկություն:
Աղբյուրը՝ Իրավաբան.net