Այս տարվա ապրիլին Դանիայի միգրացիոն ծառայության ներկայացուցիչները Հայաստանում հանդիպումներ են ունեցել տարբեր մակարդակների պետական մարմինների եւ դրանց ներկայացուցիչների հետ և զրուցել կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրների մասին: Այս հարոցումների հիման վրա պատրաստված զեկույցի հրապարակումից հետո հայտնի է դարձել, որ Արման Մկրտումյանը ասել է, թե որոշ փաստաբաններ իրենց վստահորդներից խարդախորեն գումարներ են վերցնում և ներկայացնում, որ իբր որպես կաշառք պետք է փոխանցեն դատավորներին:
Սրա վերաբերյալ մեր հարցին Հայաստանում հայտնի փաստաբաններից Լիպարիտ Սիմոնյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց, որ Արման Մկրտումյանը նախ պետք է իր ղեկավարած ոլորտում կոռուպցիայի դեմ պատշաճ պայքար մղի, այնուհետև փաստաբանների ուղղությամբ ցեխ շպրտի: Մանրամասները՝ տեսանյութում: