«Գտել են մարդ, հոդված, բայց չեն գտել փաստ». Վարդան Օսկանյան
Այսօր Ազգային ժողովում քննարկվեց պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությունը: Դատախազության նպատակը` նրան ԱԱԾ-ի կողմից «փողերի լվացման» հատկանիշներով հարուցված քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավելն է: