Ի˚նչ է իրենից ներկայացնում չեզոքությունը միջազգային իրավունքում և ի˚նչ դրական կողմեր կարող է այն ունենալ:
Չեզոքության պահպանման իմաստն ու էությունը կայանում է նրանում, որ նման պարտավորություն ստանձնած պետությունը չպետք է անդամակցի ռազմական միություններին և թույլ չտա այլ պետությունների ռազմական ուժերի ներկայությունը իր տարածքում ինչպես պատերազմական, այնպես էլ խաղաղ պայմաններում:
Միջազգային չեզոքությունը որևէ կերպ չի սահմանափակում պետության սուվերենությունը և միջազգային իրավասուբյեկտությունը. այն միայն սահմանափակում է պետության իրավասությունը ռազմական ոլորտում: Միաժամանակ մշտապես չեզոք պետությունը կարող է սեփական տարածքի պաշտպանության համար ռազմական ուժեր օգտագործել:
Որպես միջազգայնորեն չեզոք պետություն կարելի է նշել Շվեյցարիան:
Շվեյցարիան մշտական բանակ չունի: Ավելի քան 160 տարի է, որ նա չի մասնակցում ոչ մի պատերազմի:
1815թ. Շվեյցարիայում օրենք է ընդունվել նրա «մշտական չեզոքության», այսինքն`միջազգային որևէ ընդհարման չմիջամտելու մասին:
Տևական խաղաղությունը նպաստել է նրա երկրի տնտեսության զարգացմանը:
Աղբյուրը` Իրավաբան.net