Այսօր Երևանի քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ընթացքում Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի վերահսկողության վարչությանը հանձնարարել է առավել հետևողական լինել և ուշադրության կենտրոնում պահել թեժ գծերի հեռախոսահամարների աշխատանքն ու բնակչության կողմից այդ հեռախոսահամարներին ստացվող ահազանգերին արձագանքման ընթացքը:
«Սպասարկման ոլորտի այն կառույցներում, որտեղ հստակ հայտարարել ենք, որ գործում է թեժ գծի հեռախոսահամար, պետք է ուսումնասիրել, թե ինչ ընթացք է տրվում քաղաքացիների հնչեցրած ահազանգերին: Բացի այդ, քայլեր ձեռնարկեք կարճ ժամանակում աշխատակազմի բոլոր սպասարկման գործառույթ իրականացնող վարչություններին առանձին թեժ գծի հեռախոսահամարներով ապահովելու ուղղությամբ և վերահսկեք, որպեսզի դրանցով ստացված ահազանգերին օպերատիվ լուծումներ տրվեն»,-նշել է քաղաքապետը: Տեղեկացնում են քաղաքապետարանից:
Աղբյուրը՝ Իրավաբան.net