Քաղաքապետարանում անցկացված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը անդրադառնալով հանրակրթության ոլորտին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խիստ վերահսկողություն իրականացնել դպրոցներում` բացառելու համար դրամահավաքության որևէ դեպք, այդ թվում «Օգնիր դպրոցիդ» և «Օգնիր մանկապարտեզիդ» էլեկտրոնային կայքերի միջոցով կատարվող նվիրատվությունների դեպքում, որոնք կատարվում են միայն կամավոր սկզբունքով և պարտադիր բնույթ կրել դրանք չեն կարող:
Հանձնարարվել է նաև քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական բոլոր դպրոցներում բացառել տետրերի, ալբոմների, գրենական պիտույքների և նման այլ պարագաների վաճառքը:
Տեղեկացնում են քաղաքապետարանից:
«Դպրոցը առևտրի վայր չէ: Նմանատիպ երևույթի վերաբերյալ ահազանգի դեպքում կկիրառվեն համապատասխան բոլոր միջոցները և պատասխանատվության կենթարկվեն»,- նշել է քաղաքապետը:
Աղբյուրը՝ Իրավաբան.net