Ազգային ժողովում ավարտվեց աշխատանքային ժամը: Հետևաբար, Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության վերաբերյալ քվեարկությունը տեղի կունենա վաղը:
Տեղեկացնենք, որ ըստ ԱԺ կանոնակարգի՝ պատգամավորին ձերբակալելու, որպես մեղադրյալ ներգրավելու, կալանավորելու կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցելու համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումներն ընդունվում են գաղտնի քվեարկությամբ, քվեարկությանը մասնակցած պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:
Նունե Հովսեփյան
Աղբյուրը՝ Իրավաբան.net