Քիչ առաջ պատգամավորները գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ուղղեցին հարցեր Վարդան Օսկանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի հատկանիշներով, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության կողմից 2012թ. մայիսի 25-ին հարուցված քրեական գործում որպես մեղադրյալ միջնորդության կարդալուց հետո:
ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանին հետաքրքրեց, թե քրեական գործը ինչպես կարող է ազդել Սիվիլիթաս հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի վրա՝ նաև CivilNet հեռուսաընկերության: Աղվան Հովսեփյանի պատասխանը նույնն է՝ իրենք քրեական գործ են հարուցել Սիվիլիթասի գույքային շահերը պաշտպանելու համար:
Նունե Հովսեփյան
Աղբյուրը՝ Իրավաբան.net