ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր Աղվան Հովսեփյանի միջնորդությունը ներկայացնելու ժամանակ ասաց, որ ինքը միջնորդությունը կարդալիս եկել է մի եզրակացության: «Եթե Վարդան Օսկանյան անունը փոխարինենք Աղվան Հովսեփյան անունով, չգիտեմ ինչքան կանխիկ գումարը փոխարինենք «Ֆոլցֆագեն ֆայտոն» ավտոմեքենա անունով, նույն հիմնավորումներով կարելի է խոսել Ձեր դեմ քրեական գործ հարուցելու մասին, քանի որ ինչպես հայտնի է, մամուլում եղել են տվյալներ և դատախազության կողմից այն չի հերքվել, որ Ձեզ սպասարկող մեքենան պատկանում է ուրիշին, ուրիշի մեքնենայի վրա դուք փակցրել ենք Գլխավոր դատախազության պետհամարանիշ, որոնք չի բացառվում, որ կարելի է համապատասխան հոդվածով վերագրել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
«Ակնկալում եմ, որ այնքան բարեխիղճ կլինեք, որ ձեր հարցադրումը կփոխարինեք հայտարարությամբ: Իմ մեքենայի հետ կապված այդ հարցը տեւական ժամանակ բարձրաձայնվել են ԶԼՄ-ները: Հույս ունեմ, որ կկատարարեք Ձեր քաղաքացիական պարտքը, կդիմեք համապատասխան մարմիններին, որ գործը քննության առարկա դարձնեն»,- պատասխանեց Աղվան Հովսեփյանը:
Նիկոլ Փաշինյանն խոստացավ, այդ հարցը բարձրացնելուց առաջ, նախ պաշտոնանկ անել Աղվան Հովսեփյանին, որպեսզի վերջինս չմիջամտի այդ քրեական գործը քննելու ժամանակ:
Նունե Հովսեփյան
Աղբյուրը՝ Իրավաբան.net