20 լավագույն իրավաբանական ընկերություններ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի օգտին 2 անգամ ավելի շատ գումար են նվիրատվություն կատարել իր քարոզարշավի համար, քան նրա Հանրապետական կուսակցության մրցակից Միթ Ռոմնիին, հայտնում է Global Legal Post-ը:
Նախագահ Օբամայի հարազատ քաղաք Չիկագոյում գտնվող «Քիրքլանդ և Էլիս» (Kirkland & Ellis) ընկերության իրավաբանները Միթ Ռոմնիի հիմնական աջակիցներն են, և վերջինիս նվիրատվություն կատարած ընդհանուր 1 միլիոն ԱՄՆ դոլարից 338.00 ԱՄՆ դոլարն է տրված «Քիրքլանդ և Էլիս»-ի կողմից:
Իրականում «Քիրքլանդ և Էլիս» ընկերությունը 20 լավագույն ընկերություններում գտնվող հնգյակից մեկն էր, որի աշխատակիցներն ավելի շատ ուղիղ ներդրումներ են կատարել պարոն Ռոմնիի համար, քան գործող նախագահի: Ներդրում կատարած մնացած ընկերությունների ցուցակում են գտնվում Լոս Անջելոսի, Ֆիլադելֆիայի և Նյու Յորքի իրավաբանական ընկերությունները:
«Քիրքլանդ և Էլիս»-ը գովասանքի է արժանացել ամենամեծ նվիրատվությունների համար, որի իրավաբանները նախագահի օգտին նույնպես կատարել են նվիրատվություն` 118.000 ԱՄՆ դոլարի չափով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net