Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը օրենքներով սահմանված իր իրավունքների և պարտականությունների իրականացմամբ հավասարակշռում է սպառողների և հանրային ծառայությունների ոլորտում կարգավորվող գործունեություն իրականացնող անձանց շահերը, կարգավորվող անձանց համար ստեղծում գործունեության միատեսակ պայմաններ, նպաստում է մրցակցային շուկաների ձևավորմանն ու զարգացմանը և խթանում ռեսուրսների արդյունավետ օգտագործումը:
Հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտը իր մեջ ներառում է`
ա) էներգետիկայի բնագավառը, որը ներառում է էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգերը.
բ) ջրային համակարգը, որը ներառում է խմելու, ոռոգման, տեխնիկական արդյունաբերական ջրի մատակարարումը, ջրահեռացումը և կեղտաջրերի մաքրումը.
գ) հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) բնագավառը.
դ) փոստային կապի բնագավառը.
ե) երկաթուղային տրանսպորտի բնագավառը` ենթակառուցվածքի օգտագործման վճարների հաշվարկման մեթոդաբանության, օգտագործման վճարի հաշվարկի իրականացման և օգտագործման վճարի հաստատման մասով.
զ) տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման բնագավառ` միայն սակագների մասով:
Աղբյուրը` Իրավաբան.net