Կասկածյալը և մեղադրյալը `որպես քրեական դատավարությունում համապատասխան կարգավիճակ ունեցող անձինք, ունեն պաշտպանության իրավունք:
Քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է կասկածյալին և մեղադրյալին բացատրել նրանց իրավունքները և ապահովել օրենքով չարգելված բոլոր միջոցներով մեղադրանքից նրանց պաշտպանվելու փաստացի հնարավորությունը:
Կասկածյալը և մեղադրյալն իրավունք ունեն մեղադրանքից պաշտպանվել ինչպես անձամբ, այնպես էլ պաշտպանի և օրինական ներկայացուցչի միջոցով: Կասկածյալի և մեղադրյալի պաշտպանի և օրինական ներկայացուցչի մասնակցությունը քրեական դատավարությանը չի սահմանափակում կասկածյալի և մեղադրյալի իրավունքները:
Կասկածյալին և մեղադրյալին չի կարելի հարկադրել ցուցմունքներ տալ, նյութեր ներկայացնել քրեական վարույթն իրականացնող մարմնին կամ նրան որևէ աջակցություն ցույց տալ:
Աղբյուրը`Իրավաբան.net