Միացյալ Թագավորության հեռահաղորդակցման հսկա Վոդաֆոնը հաստատել է իր քայլերը` հարթելու Հնդկաստանում 2.2 միլիարդ արժողությամբ հարկային վեճը:
«The Times» ամսագրի փոխանցմամբ` բջջային հեռախոսների կազմակերպությունը ասել է, որ քննարկում է գործը լուծելու համար կողմին գումար հատկացնելու հնարավորությունը, որը հիմնականում որոշել էին շուկայում կատարած իր վերջին ներդրումներով:
Թեպետ կազմակերպության իրավունքները, գույքի արժեքի հավելահարկի հետ կապված հունվար ամսին վերականգնվել էին Գերագույն դատարանի կողմից, սակայն Վոդաֆոնի գործունեությունը հարվածի տակ դրվեց օտարերկրյա գնումների օրենքում կատարված հետադարձ փոփոխություններից, որը հատկապես ստեղծված էր ետ բերելու կորցված հարկերը` Հաչինսոն Վամպոա հնդկական բջջային հեռախոսակապի 6.9 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ ֆոնդերի ձեռքբերումից:
Վոդաֆոնը հայտարարեց, որ հարկային օրենքներում հանկարծակի կատարված փոփոխությունների հետևանքով «ժխտվում է արդարադատությունը և Հնդկաստանի կառավարությունը խախտում է իր ներդրողների նկատմամբ արդար և անաչառ վերաբերվելու պարտականությունները»:
Աղբյուրը՝ Իրավաբան.net