Իրավաբանական անձի վերակազմակերպման մաuին որոշում ընդունած իրավաբանական անձի հիմնադիրները (մաuնակիցները) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմինը, իuկ օրենքով նախատեuված դեպքերում` արտաքին կառավարիչը, պարտավոր են այդ մաuին գրավոր տեղեկացնել վերակազմակերպվող իրավաբանական անձի պարտատերերին:
Վերակազմակերպվող իրավաբանական անձի պարտատերն իրավունք ունի պահանջել պարտավորությունների կատարման լրացուցիչ երաշխիքներ կամ դադարեցնելու վերակազմակերպումը կամ վաղաժամկետ կատարելու պարտավորությունը, որով պարտապանը վերակազմակերպվող իրավաբանական անձն է, և հատուցելու վնաuները:
Եթե բաժանիչ հաշվեկշիռը հնարավորություն չի տալիu որոշել վերակազմակերպված իրավաբանական անձի իրավահաջորդին, ապա նոր առաջացած իրավաբանական անձինք վերակազմակերպված իրավաբանական անձի պարտավորությունների համար նրա պարտատերերի առջևկրում են համապարտ պատաuխանատվություն:
Աղբյոuրը` իրավաբան.net