Ներկայումս ռենտայի պայմանագիրն առավել քիչ գործածվող պայմանգրերի թվին է դասվում: Պատաճառը մի կողմից պայմանգրի վերաբերյալ քաղաքացիների անիրազեկությունն է, մյուս կողմից այն, որ ռենտայի պայմանագիրը հանդիսանում է ռիսկային պայմանագիր:
Ռենտայի պայմանագրով մի կողմը՝ ռենտա ստացողը, մյուս կողմին՝ ռենտա վճարողին, սեփականության իրավունքով հանձնում է գույք, իսկ ռենտա վճարողը պարտավորվում է ստացողին այդ գույքի դիմաց պարբերաբար վճարել ռենտա` որոշակի գումար:
Ռենտայի պայմանագրով թույլատրվում է սահմանել անժամկետ՝ մշտական ռենտա կամ ռենտա ստացողի կյանքի ընթացքում՝ ցմահ ռենտա, վճարելու պարտականություն:
Աղբյուրը` Իրավաբան.net