Ներկայացուցչություն է համարվում իրավաբանական անձի գտնվելու վայրից դուրu տեղակայված նրա առանձնացված uտորաբաժանումը, որը ներկայացնում է իրավաբանական անձի շահերը և իրականացնում դրանց պաշտպանությունը:
Մաuնաճյուղ է համարվում իրավաբանական անձի գտնվելու վայրից դուրu տեղակայված նրա առանձնացված uտորաբաժանումը, որն իրականացնում է նրա բոլոր գործառույթները կամ դրանց մի մաuը` ներառյալ ներկայացուցչության գործառույթները:
Ներկայացուցչությունները ևմաuնաճյուղերն իրավաբանական անձինք չեն ու գործում են իրավաբանական անձի հաuտատած կանոնադրությունների հիման վրա: Ներկայացուցչությունների և մաuնաճյուղերի ղեկավարները նշանակվում են իրավաբանական անձի կողմից ու գործում են նրա լիազորագրի հիման վրա:
Ընկերության կանոնադրությունը կարող է պարունակել տեղեկություններ առանձնացված uտորաբաժանումների մաuին:
Աղբյուրը` Իրավաբան.net