Բռնությամբ կատարվող հանցագործությունների պատճառները հիմնականում կրում են անգիտակցական բնույթ: Նախնադարյան մարդու վարքագծի առանձնահատկությունները անգիտակցական մակարդակով արտացոլված են ժամանակակից մարդու հոգեկանում: Բացի այդ, տագնապայնությունն ու վախը մահվան հանդեպ նույնպես բռնության մղող գործոններ են:
Բռնությամբ կատարովող հանցագործությունների կանխմանն ուղղված միջոցառումներից նշենք մի քանիսը`
– աղքատության, գործազրկության և սոցիալական բևեռացման նվազեցմանն ուղղված միջոցառումները,
– ընտանիքին օժանդակություն ցուցաբերելը, ոչ միայն նյութական առումով, այլև ընտանիքի չափահաս անդամներին, մասնավորապես ծնողներին, մանկավարժական տարրական գիտելիքներ տալով,
– հեռուստատեսության և ԶԼՄ-ների նկատմամբ ժողովրդավարական հիմունքներովգ գրաքննության հաստատում այն առումով, որպեսզի նվազագույնի հասցնեն բռնության ցուցադրումը,
– հոգեբանական ծառայությունների ստեղծում և ապահովում:
Աղբյուրը` Իրավաբան.net