Ի վերջո բոլորին է հետաքրքրում` հանցագործ ծնվու˚մ են, թե դառնում:
Անձի սոցիալիզացիայի ընթացքում ձևավորվում են կամ որոշակի դրսևորում են ստանում հոգեբանական երևույթները, որոնք ապագայում կանխորոշում են անձի վարքագիծը:
Ի˚նչ է սա նշանակում:
Նախ շենք, որ գիտնականների հետազոտություններն ապացուցել են, որ մեծ հանցածին պոտենցյալ է պարունակում ծննդաբերության բուն գործընթացը:
Նոր ծնված երեխայի արյան մեջ ադրենալինի քանակը մի քանի անգամ գերազանցում է ստրեսի մեջ գտնվող չափահաս մարդու արյան մեջ գտնվող ադրենալինի քանակը: Ծննդաբերությունից հետո սկսվում է բուն սոցիալիզացիայի գործընթացը, սակայն պետք է նկատի ունենալ, որ մարդը ծնվում է որոշակի հոգեբանական առանձնահատկություններով, իսկ շատ գիտնականների կարծիքով` մարդն ունի վարքագծի` ժառանգականությամբ պայմանավորված ձևեր:
«Այս առումով կարևոր դերակատարություն ունի մարդու կյանքում ընտանիքը, ռեֆերենտային խմբերը, իրադրությունը: Նշված գործոնների ազդեցեւթյան տակ անձի մոտ կարող են սրվել արդեն իսկ առկա հոգեբանական որոշակի հատկություններ, ինչպես նաև կարող են չեզոքանալ»,-Իրավաբան.net-ին հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը:
Աղբյուրը` Իրավաբան.net