Սեպտեմբերի 25-ին Խոսրովի արգելոցի «Կաքավաբերդ» կոչվող հատվածում անհայտ անձանց կողմից կատարված ապօրինի որսի փաստի առթիվ ոստիկանության Արարատի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 294 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Հայտնում է ՀՀ ոստիկանությունը:
Տեղեկացնենք, որ սեպտեմբերի 25-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ նույն օրը Խոսրովի արգելոցի «Կաքավաբերդ» կոչվող հատվածում անհայտ անձանց կողմից կատարվել է ապօրինի որս: Հաջորդ օրը դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները Խոսրովի պետական արգելոցից դուրս` Լանջազատ գյուղի համայնքային արոտավայրում, հայտնաբերել են մոխիր, 2 դատարկ օղու շիշ և պոլիէթիլենային տոպրակ` արնանման հետքերով: Կատարվում է նախաքննություն:
Աղբյուրը` Իրավաբան.net