Ամուսնությունը, որը լուծվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմնում, համարվում է դադարած ամուսնալուծության պետական գրանցման պահից:
Համաձայն ՀՀ ընտանեկան օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ կետի` ամուսնությունը, որը լուծվում է դատական կարգով, համարվում է դադարած դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից:
Դատարանն ամուսնալուծության մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից երեք օրվա ընթացքում պարտավոր է այդ վճռի քաղվածքն ուղարկել ամուսնության պետական գրանցման վայրի քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմին:
Դատական կարգով կատարված ամուսնալուծությունը ենթակա է պետական գրանցման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Վերը նշված հոդվածի բովանդակությունից բխում է, որ դատական կարգով ամուսնությունը լուծելու դեպքում ամուսնությունը փաստացի դադարում է ոչ թե վճիռն օրինական ուժի մեջ մտնելու, այլ ՔԿԱԳ համապատասխան բաժնում գրանցում կատարելու պահից:
Աղբյուրը` Իրավաբան.net