Ուղղիչ հիմնարկներում դատապարտյալները` կախված որոշակի հատկանիշերից` սեռ, կատարված հանցագործության բնույթ և այլն, պահվում են անջատ:
Մասնավորապես, ուղղիչ հիմնարկում անջատ են պահվում `
1) տղամարդիկ՝ կանանցից.
2) անչափահասները՝ չափահասներից, բացառությամբ Քրեակատարողական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերի.( Որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված անչափահասը մինչև պատժի ժամկետը լրանալը պատիժը կրում է միևնույն ուղղիչ հիմնարկում, բայց ոչ ավելի, քան նրա քսանմեկ տարեկան դառնալը)
3) առաջին անգամ ազատազրկման դատապարտված անձինք, բացի առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտված անձանցից՝ նախկինում ազատազրկման ձևով պատիժ կրած դատապարտյալներից.
4) դատարանների, իրավապահ, մաքսային և հարկային մարմինների աշխատող կամ նախկին աշխատող, պարտադիր կամ պայմանագրային զինվորական ծառայության սպայական կազմի զինծառայող կամ նախկին զինծառայող, ինչպես նաև ոստիկանության զինծառայող կամ նախկին զինծառայող դատապարտյալը՝ մյուս դատապարտյալներից.
5)շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններով տառապող դատապարտյալը՝ մյուս դատապարտյալներից.
6) դատապարտյալը, որի կյանքին կամ առողջությանը վտանգ է սպառնում, մյուս դատապարտյալներից՝ ուղղիչ հիմնարկի վարչակազմի որոշմամբ.
7) անզգուշությամբ կատարված հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված անձինք՝ դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատապարտված անձանցից.
8) ցմահ ազատազրկման դատապարտված անձինք՝ որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանցից:
Դատապարտյալներին անջատ պահելու` սույն հոդվածով սահմանված պահանջները կարող են չպահպանվել, եթե նրանք մասնակցում են նույն հիմնարկում իրենց համար կազմակերպած սոցիալական, հոգեբանական, իրավական աշխատանքների, աշխատանքային, կրթական, մշակութային, մարզական և նման այլ միջոցառումների, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում:
Աղբյուրը` Իրավաբան.net