Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպություն` Ինտերպոլ:
Երևի, շատերին է հայտնի այս անվանումը:
Մոնակոյի իշխան Ալբերտ I-ինախաձեռնությամբ, 1914թ. ապրիլին, Մոնակոյում կայացավ Քրեական ոստիկանության միջազգային I կոնգրեսը, որի աշխատանքներին մասնակցելու համար հրավիրել էին 24 երկրների 188 իրավաբաններ, քրեագետներ և ոստիկանության ծառայողներ: Մասնակիցները քննարկեցին միջազգային քրեական տեղեկատվության հաշվառման բաժնի հիմնադրման և հանցագործների էքստրադիցիայի արարողակարգի միասնականացման հնարավորությունը: Սակայն երեք ամիս անց սկսված առաջին համաշխարհային պատերազմը ընդհատեց ոստիկանական միջազգային համախմբման գործընթացը:
1923թ. Վիեննայում ստեղծվել է Քրեական ոստիկանության միջազգային հանձնաժողովը:
1956թ. Քրեական ոստիկանության միջազգային հանձնաժողովը անվանափոխվեց Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (I.P.C.O.-INTERPOL) և ընդունվեց Կազմակերպության ներկա կանոնադրությունը իսկ 1989թ. Գլխավոր քարտուղարության նստավայրը Փարիզից տեղափոխվից Լիոն (Ֆրանսիա):
Կազմակերպության նպատակն է.
ա) ապահովել եւ զարգացնել փոխհամագործակցությունը քրեական ոստիկանության բոլոր մարմինների, (hաստատությունների) միջեւ` երկրներում գործող օրենսդությունների շրջանակներում եւ մարդու իրավունքների Համընդհանուր Հռչակագրի ոգով,
բ) ստեղծել և զարգացնել հաստատություններ, որոնք արդյունավետորեն կնպաստեն քրեական հանցավորության կանխարգելմանը եւ դրա դեմ ուղղված պայքարի իրականացմանը:
Կազմակերպությանը խստիվ արգելվում է որևէ գործունեություն ծավալել կամ միջամտել քաղաքական, զինվորական, կրոնական, ռասայական բնույթ կրող գործերին եւ հարցերին:
Յուրաքանչյուր պետություն կարող է լիազորել իր ցանկացած պաշտոնական ոստիկանական մարմնին, որի գործառույթները հարաբերակցվում են Կազմակերպության գործունեության հետ, հանդես գալու որպես Կազմակերպության Անդամ:
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո, նորաստեղծ պետության ներքին գործերի նախարարությունը գիտակցելով բոլոր դժվարությունները, որոնց կարող են հանդիպել իրավապահ մարմինները դեմոկրատացման եւ արմատական փոփոխությունների այս բարդ ժամանակաշրջանում, եւ կարևորելով ոստիկանական միջազգային համագործակցությունը, առաջարկությամբ դիմեց ՀՀ կառավարությանը` Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությանը – Ինտերպոլին ադնդամակցելու վերաբերյալ:
1992թ. նոյեմբերին Դակարում կայացած Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 61-րդ նստաշրջանում Հայաստանն ընդունվեց որպես անդամ-երկիր: Իսկ դեկտեմբեր ամսից սկսեց կազմավորվել ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ն, որը վերջնականորեն ձևավորվեց 1993թ. հունիսին:
Հ.Գ. 2010 թ. դրությամբ Ինտերպոլին անդամակցում են 188 երկրներ: Անդամ-երկրների այս քանակն ինքնըստինքնյա ընդգծում է կազմակերպության հեղինակությունը և կարևորությունը միջազգային մակարդակով հանցավորության դեմ պայքարում:
Աղբյուրը` Իրավաբան.net