Բոլորս էլ աղբի համար վճարում ենք որոշակի վճար:
Իսկ ո˚ր դեպքերում և ինչ կարգով են գանձվում նշված վճարները:
Աղբահանության համար վճար գանձվում է`
կենցաղային աղբի համար՝
ա. ըստ հաշվառված անձանց քանակի՝ համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող եւ (կամ) բնակվող յուրաքանչյուր բնակչի համար՝ առավելագույնը ամսական 400 դրամ, կամ
բ. ըստ բնակելի շինության կամ բնակարանի ընդհանուր մակերեսի՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար` առավելագույնը 25 դրամ.
2) ոչ կենցաղային եւ խոշոր եզրաչափի աղբի համար՝
ա. ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր աղբի համար՝ առավելագույնը 3000 դրամ, կամ
բ. ըստ զանգվածի՝ մեկ տոննա աղբի համար՝ առավելագույնը 10000 դրամ:
Աղբահանության վճար սահմանելու համար կիրառվող մեթոդները եւ աղբահանության վճարի դրույքաչափերը յուրաքանչյուր համայնքի համար սահմանվում են համայնքի ավագանու կողմից օրենքով սահմանված կարգով` օրենքով սահմանված դրույքաչափերի սահմաններում:
Աղբի տարբեր տեսակների համար կարող են սահմանվել տարբեր դրույքաչափեր: Ընդ որում, տարբեր դրույքաչափեր սահմանելիս կարող են հաշվի առնվել նաեւ անշարժ գույքի նպատակային կամ գործառնական նշանակությունը:
Աղբյուրը` Իրավաբան.net