Քիչ չեն այն հանցագործությունները, որոնք կատարվում են ոչ թե մեկ, այլ մի քանի անձանց կողմից միաժամանակ:
Հետաքրքիր է իմանալ, թե նշված դեպքերում համակատարողները, կազմակերպիչը, դրդիչը կամ օժանդակողը ենթակա են պատասխանատվության ՀՀ քրեական օրենսգրքի նույն, թե տարբեր հոդվածներով:
Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի` համակատարողները հանցագործության համար ենթակա են պատասխանատվության քրեական օրենսգրքի Հատուկ մասի նույն հոդվածով:
Կազմակերպիչը, դրդիչը և օժանդակողը ենթակա են պատասխանատվության կատարված հանցանքը նախատեսող հոդվածով՝ հղում կատարելով ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածին(հանցակիցների տեսակները), բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք միաժամանակ եղել են հանցագործության համակատարողներ:
Կատարողի կողմից իրենից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չհասցնելու դեպքում մյուս հանցակիցները պատասխանատվություն են կրում հանցագործության նախապատրաստության կամ հանցափորձին հանցակցելու համար:
Եթե կազմակերպչի, դրդիչի կամ օժանդակողի գործողությունները չեն հաջողվում իրենցից անկախ հանգամանքներով, ապա այդ անձանց պատասխանատվությունը վրա է հասնում համապատասխան հանցագործության նախապատրաստության համար:
Հանցակիցները ենթակա են պատասխանատվության միայն հանցագործության այն ծանրացնող հանգամանքների համար, որոնք գիտակցվել են նրանց կողմից:
Հանցակիցներին պատասխանատվության ենթարկելիս հաշվի են առնվում հանցագործությանը նրանցից յուրաքանչյուրի մասնակցության բնույթը և աստիճանը:
Աղբյուրը` Իրավաբան.net