Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանի հայտարարությունը

Հայտարարություն է տարածել նաև Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը. «Համաձայն Ազգային ժողովի կանոնակարգի` Ազգային ժողովի նախագահը, ստանալով Գլխավոր դատախազի միջնորդագիրը պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու մասին, պարտավոր է այդ մասին անմիջապես տեղեկացնել պատգամավորին, ինչն այս դեպքում չի կատարվել և, ըստ էության, օրենքի խախտում է:

.

Սա օրենքի բացահայտ արհամարհանք է և անուղղակիորեն հաստատում է Վարդան Օսկանյանի` քաղաքական հետապնդման վերաբերյալ վարկածը»:

.

Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու՝ Գլխավոր դատախազի ԱԺ ներկայացրած միջնորդությունը կքննարկվի երկուշաբթի օրը:

.

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել