Բնապահպանական պետական տեսուչը բնապահպանական օրենսդրության նորմերի պահպանման ու կատարման նկատմամբ օրենքներով սահմանված կարգով ստուգման լիազորություն ունեցող պաշտոնատար անձն է:
Զենք կրելու իրավունք ունեցող բնապահպանական պետական տեսուչը իր ծառայողական պարտականությունները կատարելիս իրավունք ունի զենք գործադրելու՝
ա) իր կամ այլ անձի վրա զինված հարձակումը կանխելու, կասեցնելու համար, եթե առկա է նրանց կյանքին կամ առողջությանն սպառնացող իրական վտանգ.
բ) զենքի հափշտակման փորձը կանխելու, կասեցնելու համար:
2. Մինչև զենքի գործադրումը բնապահպանական պետական տեսուչը պետք է կատարի նախազգուշական կրակոց, բացառությամբ բացառությամբ անակնկալ զինված, ռազմական տեխնիկայի և փոխադրամիջոցների օգտագործմամբ հարձակումների և այլ իրադրությունների, երբ նման նախազգուշացումը ստեղծված իրավիճակում անհնարին է կամ կարող է վտանգ առաջացնել իր կամ այլ անձանց կյանքին ու առողջությանը և հանգեցնել այլ ծանր հետևանքների:
Արգելվում է զենքի գործադրումը հղիության կամ հաշմանդամության ակնհայտ նշաններ ունեցող անձանց և անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու և բնապահպանական պետական տեսուչի կյանքին վտանգ սպառնացող գործողություններ կատարելու դեպքերի:
Աղբյուրը` Իրավաբան.net