Ազատազրկման ձևով պատիժ նշանակելուց հետո անձը տեղափոխվում է համապատասխան քրեակատարողական (ուղղիչ) հիմնարկ:
Դատապարտյալը ուղղիչ հիմնարկ փոխադրվելուց անմիջապես հետո գրանցվում է դրա համար նախատեսված մատյաններում և անհատական քարտերում:
Յուրաքանչյուր դատապարտյալի համար վարվում է անձնական գործ, որը պետք է ներառի նրա անձին և պատիժը կատարելուն վերաբերող պարբերաբար թարմացվող տեղեկություններ, այդ թվում՝ դատապարտյալի նկատմամբ նախկինում կիրառված խափանման միջոցի մասին, ուղղիչ հիմնարկ ընդունելու և պատժից ազատելու ամսաթվերը: Անձնական գործին կարող են ծանոթանալ դատապարտյալը և միայն նման լիազորություն ունեցող անձը:
Ուղղիչ հիմնարկի վարչակազմը երաշխավորում է դատապարտյալի անձնական տվյալների պաշտպանվածությունը հասարակական հետաքրքրասիրությունից:
Ուղղիչ հիմնարկի վարչակազմը պարտավոր է դատապարտյալի՝ ուղղիչ հիմնարկ ընդունվելու կամ մեկ հիմնարկից մյուսը փոխադրվելու մասին անհապաղ տեղյակ պահել դատապարտյալի մերձավոր ազգականներին կամ դատապարտյալի նշած անձանց։
Ուղղիչ հիմնարկի վարչակազմն իրավունք չունի դատապարտյալի գտնվելու վայրի մասին հայտնելու վերը նշված անձանց, եթե դատապարտյալը գրավոր դիմում է ներկայացրել այդ մասին, բացառությամբ անչափահասների:
Աղբյուրը` Իրավաբան.net