Գաղտնիք չէ, որ միևնույն մարդիկ հաճախակի դառնում են հանցագործությունից տուժողներ: Նմանատիպ իրավիճակում հայտնվող այլ անձանց, թվում է, դժբախտությունը շրջանցում է: Ինչպե՞ս կարելի է դա բացատրել, հազիվ թե պարզ բախտի բերմամբ:
Անձի բարձր վիկտիմայնությունը կարող է ունենալ տարբեր պատճառներ` սկսած հոգեֆիզիոլոգիական առանձնահատկություններից (տարիք, սեռ, մասնագիտական պատկանելությունը), մինչև անձի դրսևորած վարքագիծը: Այսպես` տուժողները հաճախ իրենք են հրահրում հանցագործի կողմից հանցանք կատարելը:
Գոյություն ունեն անձանց 3 տիպեր, ովքեր առավել հաճախ են դառնում հանցագործության տուժող: Անձանց դեպրեսիվ տիպը ունի ճնշված ինքնապահպանության բնազդ: Այդպիսի բնազդի բացակայության պայմաններում մեծանում է հանցագործի զոհը դառնալու հավանականությունը:
Հաջորդ հոգեբանական տիպը ժլատ տիպն է. անձինք, ովքեր անչափ ձգտում են օգուտի, կորցնում են բանականությունը, որը կարող է պաշտպանել վտանգից:
Երրորդ տիպը «արտառոց» վարքագծի տեր անձինք են, ովքեր տարբերվում են շրջապատից ոչ ադեկվատ վարքագծով և հաճախ «ձգում են» հանցագործներին:
Անձանց մյուս խմբին կարելի է անվանել «միայնակ և դժբախտությունից սպանված» տուժողներ, ովքեր, ցնցված լինելով մերձավորների կորստի կամ նման այլ պատճառով, կորցնում են մտավոր և կամային հատկանիշները:
Մեկ այլ տիպ են «տանջող» անձինք, ովքեր հաճախ իրենք են դառնում տուժողներ, քանի որ իրենց վարքագծով հասցնում են մյուսներին հանցագործության: Նման օրինակ է զավակներին և կնոջը պարբերաբար ծեծի և ծաղրի ենթակող հոր կերպարը:
Աղբյուրը` Իրավաբան.net