Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ ամառվա ընթացքում ամերիկյան իրավաբանական ընկերություններում աշխատանքային գործունեություն իրականացրած իրավաբան ուսանողների մեծ մասին առաջարկվել է հիմնական աշխատանք: Սա բացառիկ դրական առաջխաղացում է ամերիկյան իրավաբանական աշխատաշուկայում նորավարտ իրավաբանների համար:
Ամերիկյան իրավաբաննների շրջանում անցկացված երկու հարցումները ցույց են տվել, որ հարցմանը մասնակից 21 ընկերություններում աշխատանքի առաջարկ են ստացել 1361 ուսանող իրավաբաններից 1314-ը (96.5 տոկոսը), հայտնում է Global Legal Post–ը: Աշխատանքի առաջարկ ստացած ուսանող իրավաբանների մեծ մասը աշխատանքի կանցնեն արդեն հաջորդ աշնանը:
Հետազոտության արդյունքները էականորեն տարբերվում են ամառային պրակտիկան իրավաբանական ընկերություններում անցկացրած իրավաբան ուսանողների շրջանում իրականացված հարցումներից, որոնց արդյունքում կրկին անգամ հաստատվել են ուսանող իրավաբան պրակտիկանտների կողմից աշխատանք գտնելու մասին մտահոգությունները:
Աղբյուրը՝ Իրավաբան.net