Ճանապարհային վճար վճարողի իրավունքները

Ինչպիսի՞ իրավունքներ ունի ճանապարհային վճար վճարողը:
Ճանապարհային վճար վճարողն իրավունք ունի`
ա) պահանջել ճանապարհային վճարը գանձող մարմնից կատարելու հաշվարկ, ինչպես նաև վերահաշվարկ.
բ) օրենքով սահմանված կարգով գանգատարկել ճանապարհային վճարը գանձող մարմնի կամ պաշտոնակատար անձանց գործողությունները.
գ) սույն օրենքով սահմանված դեպքերում հետ պահանջել և ստանալ վերադարձման ենթակա ճանապարհային վճարի գումարները.
դ) ստանալ համապատասխան տեղեկանք ճանապարհային վճարի վճարման մասին.
ե) դիմել պետական մարմիններին` ճանապարհային վճարի արտոնություն ստանալու համար:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել