Ներկայացվել է միջնորդագիր՝ Վ.Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին

Սեպտեմբերի 27-ին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Ազգային Ժողով է ներկայացրել միջնորդագիր՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու դեպքի առթիվ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին:

.
Միջնորդագիրը վերաբերում է բացառապես Վ.Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու խնդրին և խափանման միջոցի հարց չի բարձրացվել: Միջնորդագրի քննարկման ընթացակարգը սահմանված է «Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով՝ հայտնում են ՀՀ դատախազությունից:

.

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել