Զորակոչվելով բանակ` զինծառայողը ստանում է ծառայությունն իրականացնելու համար անհրաժեշտ հանդերձանք, զենք, ծառայությունը և այլ անհրաժեշտ առարկաներ:
«Զինվորը պարտավոր է իրեն հանձնված ռազմական նշանակության առարկաներին, իրերին և զենքին վերաբերվել մեծ խնամքով»,-Իրավաբան.net-ին հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը:
Վերջինիս խոսքով` զինծառայողի կողմից անձնական օգտագործման համար իրեն տրամադրված զգեստը կամ ռազմական հանդերձանքի առարկաները, ինչպես նաև իրեն վստահված զենքը, ռազմամթերքը կամ ռազմական այլ գույքը կորցնելը կամ փչացնելը, որը կատարվել է դրանց պահպանության կանոնների խախտմամբ պատժվում է կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
Նույն արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
Աղբյուրը` Իրավաբան.net