Գրի քրեագիտական հետազոտությունը

Գրի քրեագիտական հետազոտությունը փաստաթղթերի քրեագի­տական զննում է, որն ուսումնասիրում է ձեռագրային փաստաթղթերի գիտական դրույթների համակարգը և դրանց հիման վրա միջոցների, ձևերի և մեթոդների օգտագործումը, գրի ձեռագրի անալիզը (վերլուծու­մը) հանցադործության բացահայտման, քննության և նախազգուշացման նպատակով։ Գիրը մարդու մտքերի նշաններով արտահայտման ձև է, որով արտահայտվում են խոսակցության տարրերը (հնչյունները, վանկերը ե բառերը):

Ձեռագիրը վարժ ձեռագրային շարժումների համակարգ է, որոնց ֆիքսման և ձևակերպման հիմքում ընկած են գրաշարժողական սովորույթներ։ Այդ սովորույթները սկսում են զարգանալ երեխաների մոտ մինչև դպրոց գնալը և ավարտվում են 20-25 տարեկան հասակում։ Ձեռագրի ձևակերպման գործոններն են. սուբյեկտիվ անձի անատոմիական հատկությունները (ձեռնաթաթի կառուցվածքը, տեսողությունը), հոգեֆիզիոլոգիական հատկությունները (ընկալում, հիշողություն), ներ­վային համակարգը, օբյեկտիվ գրելու պայմանները, նստելաձևը, ուսուց­ման մեթոդիկան, հատկանիշները։

«Հետազոտության ընթացքում անհրա­ժեշտ է նկատի ունենալ ձեռագրի անհատականությունը, կայունությունը, գրավոր խոսքի հատկանիշները, ձեռագրի հատկանիշները »,-Իրավաբան.net-ին հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը:

Գրավոր խոսքի հատկանիշները լինում են ընդհանուր (գրագիտության ընդհանուր մակարդակը, քրեական սովորույթների ընդհանուր մակարդակը, խոսակցական սովորույթները) և մասնակի (կայուն խոսակցական և քրեական սխալներ)։

«Ընդհանուրի և մասնակիի միագումարն օգտագործվում է նույնացման և դիագնոստիկ հարցերը պարզելու համար»,-հայտնում է իրավաբանը:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել