Կյանքում պատահում են դեպքեր, երբ պարզվում է, որ երեխային մեծացրած անձինք իրականացում չեն հանդիսանում նրա կենսաբանական ծնողները:
Հարց է առաջանում` արդյոք սա հանցագործություն է:
Այս հարցի շուրջ Իրավաբան.net-ի լրագրողը զրուցեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանի հետ:
Վերջինիս խոսքով` երեխային օրենքով սահմանված կարգով որդեգրելը, անշուշտ, չի կարող հանցագործությոն հանդիսանալ, այլ հարց է, եթե երեխան հայտնվել է ոչ իր բիոլոգիական ծնողների մոտ` իր իրական ծնողներից ապօրինի բաժանելու կամ փոխելու հետևանքով:
Մասնավորապես, երեխային առանց ծնողների համաձայնության նրանցից բաժանելը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կամ երեխային փոխելը, եթե բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի օրենսգրքի 132.2-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները(երեխայի կամ հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի թրաֆիքինգը կամ շահագործումը)՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
2. Նույն գործողությունները, որոնք կատարվել են՝
1) երկու կամ ավելի երեխաների նկատմամբ,
2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
3) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
4) երեխային այլ պետություն ապօրինի տեղափոխելով`
պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով:
3. Վերը նշված գործողությունները, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից, կամ անզգուշությամբ առաջացրել են երեխայի մահ կամ այլ ծանր հետևանքներ՝ պատժվում են ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:
Աղբյուրը` Իրավաբան.net