ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում մեկնարկել է գլխավոր և առաջատար հարկադիր կատարողների 2012 թվականին հատուկ ուսուցման դասընթացը, որում ներգրավված են Երևանի և մարզային ստորաբաժանումների 65 հարկադիր կատարողներ: Հայտնում են ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից:
Նշենք, որ հատուկ ուսուցումն իրականացվում է “Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին” օրենքով, համաձայն որի` յուրաքանչյուր հարկադիր կատարող պետք է մասնակցի հատուկ ուսուցման դասընթացին, որի նպատակը մասնագիտական հմտությունների կատարելագործումն է:
Աղբյուրը` Իրավաբան.net