Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ պետք է շարունակվեր Վարդգես Գասպարիի դեմ հարուցված քրեական գործի քննությունը, սակայն մեղադրող դատախազ Արմեն Աֆանդյանը չներկայացավ: Դատարանը անիմաստ համարեց շարունակել գործի քննությունն առանց մեղադրող կողմի: Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին, ժամը 09:30-ին:
Նշենք, որ Վարդգես Գասպարիի նկատմամբ խափանման միջոց նշանակվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Տեղեկացնենք, որ Վարդգես Լիվանի Գասպարիին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011թ. հոկտեմբերի 20-ին ժամը 12.00-ի սահմաններում ՀՀ Կառավարության թիվ 1 շենքի մոտակայքում, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, շուրջ 15 րոպե տևողությամբ աղմկել է և հայհոյել, իր այդ դիտավորյալ գործողություններով խանգարել անցորդների և ներկաների հանգիստը:
Աղբյուրը՝ Իրավաբան.net