Վերջին երեք տարիներին կայունացել են ամերիկյան առաջատար կազմակերպություններում սկսնակ աշխատակիցների աշխատավարձերը: Այս շաբաթ հրապարակված հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ տարեկան ավելի քան 160,000 ԱՄՆ դոլար առաջարկող կազմակերպությունների տոկոսը շարունակում է նվազել, հայտնել է Global Legal Post-ը:
Վաշինգթոնի «Իրավաբանների աշխատանքի տեղավորման ազգային ասոցիացիայի» (National Association for Law Placement – NALP) իրականացրած հարցման համաձայն` վերջին հինգ տարվա ընթացքում առաջին անգամ 700 և ավել փաստաբան ունեցող կազմակերպություններում սկսնակ իրավաբանների աշխատավարձերը կիսով չափ նվազել են:
«National Law Journal» ամսագիրը հրապարակել է, որ առաջատար իրավաբանական կազմակերպություններից միայն 46 տոկոսն է վճարում բարձր աշխատավարձեր:
Նյու Յորքը շարունակում է հանդիսանալ ԱՄՆ-ի քաղաքներից ամենանպաստավորը, որտեղ խոշոր կազմակերպությունների 87 տոկոսը սկսնակ փաստաբաններին մրցունակ աշխատավարձեր է ապահովում։
Աղբյուրը`Իրավաբան.net